Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հանգստի ժամին

Սովորելու համար ամենահեշտ 10 լեզուները՝ ըստ The Telegraph-ի

Սովորելու համար ամենահեշտ 10 լեզուները՝ ըստ The Telegraph-ի

Բրիտանական The Telegraph պարբերականն իր կայքում ներկայացրել է լեզուների այն 10-յակը, որն ամենահեշտն է սովորել՝ ի տարբերության մյուս լեզուների։

  

Այսպիսով առաջին տեղում է աֆրիկանսը, որը  պատկանում է Հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտա-գերմանական լեզվախմբին: Աֆրիկանս խոսում է աշխարհում 6 միլիոն մարդ: Աֆրիկանսն օգտագործվում է Հարավային Աֆրիկայում և Նամիբիայում: Ըստ աշխարհի լեզուների դասակարգման՝ աֆրիկանսը չի մտնում 100 ամենատարածված լեզուների ցանկում: Այնուամենայնիվ, այն բավական հեշտ է սովորել, քանի որ դրանում բացակայում են բայերի խոնարհումը և սեռերը։ Բացի այդ, այս լեզվի բառերի մեծ մասն ունի գերմանական արմատներ։

 

2. Ֆրանսերենը ևս պատկանում է Հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական, արևմտա-իտալական լեզվախմբին։ Ֆրանսերեն խոսում է աշխարհում 500 միլիոն մարդ։ Ըստ լեզվաբանների՝ ֆրանսերենն ազդել է անգլերենի ձևավորման 1/3-րդ մասի վրա։ Թեև այս լեզվի շարահյուսությունը բավական բարդ է, սակայն խոսակցական ֆրանսերենն անհամեմատ ավելի հեշտ է սովորել։

 

3. Իսպաներենը Հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական խմբի արևմտա-իտալական ճյուղին պատկանող լեզու է, որը ծագել է Իսպանիայի հյուսիսային շրջանում։ Այն պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի Իսպանիայում, Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասում։ Ընդհանուր հաշվով իսպաներեն խոսում է 550–600 միլիոն մարդ, ինչը նրան դնում է երկրորդ-երրորդ տեղում՝ իր տարածվածությամբ։ Այս լեզուն բավական հեշտ է սովորել այն պարզ պատճառով, որ իսպաներենում ուղղագրական կանոնները համեմատաբար հեշտ են. բառերն արտասանվում են այնպես, ինչպես գրվում են։

 

4. Հոլանդերենը  Հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտա-գերմանական լեզվախմբի լեզու է։ Հոլանդերեն խոսում են աշխարհում 24 միլիոն մարդ։ Այն պետական լեզու է Նիդեռլանդներում, Բելգիայում, Արուբայում, Անթիլյան Նիդեռլանդներում և Սուրինամում։ Այս լեզուն իր կառուցվածքով ու շարահյուսությամբ շատ նման է անգլերենին, և շատ լեզվաբաններ գտնում են, որ հոլանդերենն ամենահեշտ լեզուն է անգլիախոս մարդկանց համար։

 

5. Նորվեգերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտա-գերմանական լեզվախմբի լեզու է, որը բավական մոտ է իսլանդերենին, հոլանդերենին և շվեդերենին։ Այս լեզուն ունի համեմատաբար հեշտ քերականություն, մասնավորապես՝ դյուր են բայերի խոնարհման կանոնները։

 

6. Պորտուգալերենը պատկանում է Հնդեվրոպական լեզվաընտանիքի իտալական լեզվախմբին: Պորտուգալերեն խոսում է աշխարհում 220 միլիոն մարդ: Այս լեզվում հատկապես հեշտ են կազմվում հարցական նախադասությունները, քանի որ քերականական որևէ փոփոխություններ չեն պահանջվում. ընդամենը պետք է փոխել  ձայնի ինտոնացիան։

 

7.Շվեդերենը Հնդեվրոպական լեզվաընտանիքի հյուսիս-գերմանական լեզվախմբի լեզու է։ Շվեդերեն խոսում է աշխարհում 9 միլիոն մարդ։ Այն պետական լեզու է Շվեդիայում, Ֆինլանդիայում և Եվրոպական Միությունում։ Այս լեզվի շարահյուսությունն ու քերականական կանոնները շատ նման են անգլերենին։ Իսկ ինչ վերաբերում է շվեդերենի արտասանությանը, ապա այն երգեցիկ լեզու է, որը շատ հեշտ է վերարտադրել։

 

8. Իտալերենը պատկանում է Հնդեվրոպական լեզուների ընտանիքի ռոմանական արևմտա- իտալական լեզվախմբին։ Իտալերեն խոսում է  աշխարհում 70 միլիոն մարդ: Այն  պետական լեզու է Իտալիայում, Շվեյցարիայում, Սան Մարինոյում, Սլովենիայում, Վատիկանում։ Այն համարվում է Հնդեվրոպական լեզվաընտանիքի ամենառոմանտիկ լեզուն, որը հիմնված է լատինական արմատներով բառերի վրա։ Ինչպես և իսպաներենը, իտալերենն ունի ուղղագրական բավական հեշտ կանոններ։

 

9. Էսպերանտոն արհեստական կառուցված լեզու է, որը միջազգային օժանդակ լեզուներից ամենալայն տարածումն է գտել աշխարհում: Անունը սերում է «Դոկտոր Էսպերանտո» կեղծանունից, որի տակ լեզվի ստեղծողը՝ Լ․Լ․ Զամենհոֆը, 1881 թ. հրապարակել էր Unua Libro գիրքը՝ հիմք դնելով լեզվի տարածմանը։ Անվանումն ինքնին նշանակում է «հույս ունեցող»։ Զամենհոֆի նպատակն էր ստեղծել պարզ և ճկուն լեզու իբրև համատարած երկրորդ լեզու, որը կնպաստեր խաղաղությանն ու միջազգային համերաշխությանը։ Չնայած նրան, որ լեզուն ոչ մի պետության կողմից մինչ օրս չի ընդունվել որպես պաշտոնական լեզու, էսպերանտո իմացողների հանրության մարդաքանակը գնահատվում է 100 000 և 2 միլիոն լեզվակիրների միջև։ Լեզվաբանները գտնում են, որ սա ամենահեշտ սովորվող լեզուն է հատկապես Հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզուներով խոսողների համար։ Պատճառն այն է, որ բառերի գրությունն ու արտասանությունը միանգամայն համապատասխանում են իրար և որևէ բացառություններ չկան։

 

10. Ֆրիզերենը ևս ներառվել է ամենահեշտ սովորվող լեզուների ցանկում և շատ ընդհանրություններ ունի անգլերենի հետ, հատկապես՝ հնչյունաբանությունը։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ճապոնացիները տնային «ջերմոց» են ստեղծել, որտեղ կարելի է ցանկացած տեսակի մշակաբույս աճեցնել. tert.am
Ճապոնացիները տնային «ջերմոց» են ստեղծել, որտեղ կարելի է ցանկացած տեսակի մշակաբույս աճեցնել. tert.am

Ճապոնական ընկերության ներկայացրած այգեգործական հատուկ սարքավորման օգնությամբ հնարավոր է տնային պայմաններում տարատեսակ բանջարեղեն աճեցնել: Ինչպես ներկայացնում է Oddity central-ը` Foop անվանումը...

Արհեստական ծառն էներգիա կարտադրի տատանումներից. 1in.am
Արհեստական ծառն էներգիա կարտադրի տատանումներից. 1in.am

Օհայոյի համալսարանի գիտնականները ստեղծել են արհեստական ծառեր, որոնք կարող են էներգիա արտադրել։ Այս մասին հայտնում է PhysOrg պորտալը։ Գիտնականների խոսքով՝ նախագծի նպատակը տատանումներից...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Ինչպես են առաջացել բնական ալմաստները. գիտնականներ. 1in.am
Ինչպես են առաջացել բնական ալմաստները. գիտնականներ. 1in.am

Գիտնականները բացահայտել են բնական ալմաստների առաջացման նոր մեխանիզմ. այդ գործընթացը կապված է երկրի ընդերքում ջրի և լեռնային ապարների փոխազդեցության հետևանքով pH-ի մակարդակի անկման հետ: Այս մասին հոդվածը...

Օգնող ձեռքեր. բրիտանացիները սնունդ պատրաստող ռոբոտ են ստեղծել (լուսանկարներ, տեսագրություն). tert.am
Օգնող ձեռքեր. բրիտանացիները սնունդ պատրաստող ռոբոտ են ստեղծել (լուսանկարներ, տեսագրություն). tert.am

Պատկերացրեք այսպիսի տեսարան. Դուք գործից հոգնած գալիս եք տուն ու տեսնում, որ համեղ կերակուրն արդեն պատրաստ Ձեզ է սպասում: Բրիտանացի...

Գիտե՞ք, որ...
Անօդաչու սարքերը 1 տարում 1 մլրդ ծառ կտնկեն (լուսանկար). tert.am
Անօդաչու սարքերը 1 տարում 1 մլրդ ծառ կտնկեն (լուսանկար). tert.am

Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող BioCarbon Engineering ամերիկյան ընկերությունը մտադիր է անօդաչուների միջոցով տարեկան 1 մլրդ ծառ տնկել` առանց ոտքը հողին...

Խա՞ղ, թե՞ տանջանք. ստեղծվել է 1.014 խորանարդիկից բաղկացած «Ռուբիկ-կուբիկ» (լուսանկարներ). tert.am
Խա՞ղ, թե՞ տանջանք. ստեղծվել է 1.014 խորանարդիկից բաղկացած «Ռուբիկ-կուբիկ» (լուսանկարներ). tert.am

Մարդկանց մեծ մասի համար «Ռուբիկ-կուբիկ» խաղալիքը ճիշտ հավաքելն անհաղթահարելի փորձություն է: Սակայն այժմ ստեղծվել է նոր սերնդի «Ռուբիկ-կուբիկ», որը շատ ավելի մեծ ու բարդ է...

Գիտե՞ք, որ...
ԱՄՆ-ում գիտնականները գույները փոխող գործվածք են ստեղծել. 1in.am
ԱՄՆ-ում գիտնականները գույները փոխող գործվածք են ստեղծել. 1in.am

ԱՄՆ գիտնականները ստեղծել են գործվածք, որը կարող է փոխել գուներանգը՝ կախված շրջակա միջավայրից: Այս մասին գրում է BBC-ն: Թեթև, բարակ գործվածքը կարող է արագ փոխել իր գույնը ութոտնուկի նման...

Գիտե՞ք, որ...
Ճապոնացիների անհեթեթ հայտնագործությունները, որոնք Ձեզ շատ կզվարճացնեն. tert.am
Ճապոնացիների անհեթեթ հայտնագործությունները, որոնք Ձեզ շատ կզվարճացնեն. tert.am

Մարդկային երևակայությունն իրոք սահմաններ չունի, սակայն այս հարցում ճապոնացիները գերազանցում են մնացած բոլոր ազգերին, նշում է viralnova.com կայքը՝ ներկայացնելով նրանց վերագրվող ամենաանհեթեթ հայտնագործությունները...

Աշխարհի ամենաերկար դրեդների տիրուհին հանուն դրանց պատրաստ է ամեն ինչի
Աշխարհի ամենաերկար դրեդների տիրուհին հանուն դրանց պատրաստ է ամեն ինչի

17 մ, 19 կգ քաշով դրեդների համար Ջորջիա նահանգի բնակչուհուն Ռապունցել են անվանում: Չնայած բժիշկները 47-ամյա Աշա Մանդելային զգուշացնում են, որ եթե չկտրի դրեդները...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Չինաստանում սկսել են ապամոնտաժել երկնաքերի վրա կառուցված առանձնատունը (վիդեո)
Չինաստանում սկսել են ապամոնտաժել երկնաքերի վրա կառուցված առանձնատունը (վիդեո)

Չինաստանում սկսել են ապամոնտաժել Պեկինի ամենաանսովոր տեսարժան վայրերից մեկը` բազմահարկ շինության տանիքին կառուցված քշեղ առանձնատունը, հաղորդում է Vesti-ն...

Նոր ռոբոտներ ստեղծելու նպատակով գիտնականներն ուսումնասիրել են մրջյունների տեղաշարժը մրջնաբներում
Նոր ռոբոտներ ստեղծելու նպատակով գիտնականներն ուսումնասիրել են մրջյունների տեղաշարժը մրջնաբներում

ԱՄՆ Ջորջիա նահանգի Տեխնոլոգիական ինստիտուտի մի խումբ փորձագետներ Proceedings of the National Academy of Sciences պարբերականում ներկայացրել են իրենց կատարած հետազոտությունը, որտեղ նկարագրվում է, թե ինչպես են թունելներում տեղաշարժվում...

Ճապոնիայում հայտնաբերել են թափանցիկ արյուն ունեցող ձկնատեսակ
Ճապոնիայում հայտնաբերել են թափանցիկ արյուն ունեցող ձկնատեսակ

Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են սպիտակարյուն ձուկ, որի թափանցիկ արյան մեջ բացակայում են հեմոգլոբինը և հասուն էրիթրոցիտները: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը...

Թռչունները առողջության ցուցանիշն են
Թռչունները առողջության ցուցանիշն են

Եթե մեր երկրում կանաչ տարածքները կրճատվեն, թռչունների թիվը եւս կնվազի։ Այդ մասին այսօր՝ մարտի 30-ի մամուլի ասուլիսում հայտնել է «Հայաստանի թռչունների պահպանության միության» նախագահի տեղակալ, բնապահպան Լյուբա Բալյանը...

Չինացի գիտնականները ստեղծել են օդից 6 անգամ թեթև նյութ
Չինացի գիտնականները ստեղծել են օդից 6 անգամ թեթև նյութ

Չժեցզյանի համալսարանի չինացի մասնագետներին հաջողվել է արտադրել աշխարհում ամենաթեթև նյութը: Նորույթն արդեն ստացել է գրաֆենի աերոգել անվանումը...

Շնաձկների մի քանի տեսակներ գտնվում են ոչնչացման եզրին. կանադացի գիտնականներ
Շնաձկների մի քանի տեսակներ գտնվում են ոչնչացման եզրին. կանադացի գիտնականներ

Շնաձկան միանգամից մի քանի տեսակներ գտնվում են ոչնչացման եզրին: Այս մասին ահազանգել են Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի Դեխաուզի համալսարանի գիտնականները՝ տեղեկացնում է Associated Press-ը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ